Հայաստան 

Քաղաքական բանտարկյալ մեր երկրում չկա ու չի էլ կարող լինել. Հովիկ Աբրահամյան

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության մասին՝ նշեց, որ բոլորը օրենքի առջև հավասար են:



Հարցին, թե մտահոգություն չկա՞, որ Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները կդառնան քաղաքական բանտարկյալներ նման կերպ, վարչապետը պատասխանեց. «Դա ձեր ասելով չէ, ձեր նշած որակումները ես չեմ ընդունում, քաղաքական բանտարկյալ մեր երկրում չկա ու չի էլ կարող լինել»:

 

 

Հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում ստուգումները շարունակվում են, նա պատասխանեց. «Ստուգումները ժամկետ ունեն, կավարտվեն ժամկետում, դուք մի փնտրեք ինչ-որ մեղադրանքներ, մտադրություններ, ուղղակի ստուգում են, թող ստուգեն, ի՞նչ է եղել»:

Նույն շարքից