Հայաստան 

Մարոկկոյի պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի շրջանակներում հանդիպել է Մարոկկոյի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մինա Թունսիի, պատվավոր հյուպատոս Մեհդի Լարակիի եւ մարոկկացի մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:


Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ տիկին Նաղդալյանը հույս է հայտնել, որ այցը նոր էջ կբացի երկու երկրների բարեկամական հարաբերություններում եւ առաջիկայում նախաձեռնվելիք քայլերը կնպաստեն Հայաստանի եւ Մարոկկոյի միջեւ քաղաքական ու միջկուսակցական երկխոսության ակտիվացմանը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ճկունությամբ կարող է նպաստել բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Նա կարեւորել է Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է գործարարների համար՝ ծանոթանալու երկու երկրների տնտեսական վիճակին եւ երկկողմ համագործակցության հնարավորություններին: 

Նույն շարքից