Ինչպես Armlur.am-ի թղթակիցն է հայտնում Կառավարությունից, Քիչ առաջ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մտավ գործադիրի շենք: Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ժամը 15:00-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է հանդիպեր Քարդաշյան քույրերի հետ: Նախքան շենք մտնելը, Քարդաշյաններին սպասող երկրպագուները խնդրեցին սելֆի անել իրենց հետ` ստանալով Քիմի համաձայնությունը:
Մի երիտասարդ էլ հայազգի աստղին նվիրեց իր նկարած դիմանկարը, որը հավանության արժանացավ վերջինիս կողմից: Մանրամասները` քիչ ուշ: