Հայաստան 

Կարծում եմ՝ սահմանադրության հանրաքվեն կլինի կամ աշնանը կամ գարնանը. ԱԺ նախագահ

Սահմանադրական բարեփոխումների հարցը չի ձգձգվում, փոփոխություններ լինելու են և քննարկման փուլում են. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

 

Ըստ նրա՝ հանձնաժողովն աշխատում է, առաջարկներ կան, և շուտով նաև տեքստը պատրաստ կլինի և կդրվի շրջանառության մեջ: Իսկ թե երբ կլինի պատրաստ, ԱԺ նախագահը նշեց, որ քննարկումների փուլից է կախված:

 

 

«Կարծում եմ՝ սահմանադրության  հանրաքվեն կլինի կամ աշնանը կամ գարնանը»,-ասաց նա:
 



Իսկ թե կառաջադրվի միանշանակ, որ խորհրդարանական համակարգին անցում Գալուստ Սահակյանը նշեց. «Ոչ ինչո՞ւ եք միայն այդպես կարծում»:

 

 

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին, թե պետական պարտքը մեծ չափերի է հասնում, Հայաստանը աղքատանում է, ԱԺ նախագահը նշեց. «Ազատ խոսքն այնպիսի վիճակում է դրական իմաստով, որ ցանկացածն իր կարծիքն ասում է։ Վերջին հաշվով՝ նման տիպի կարծիքներն արտահայտում է ինքը ժողովուրդը, այսինքն, եթե խոսքը սահմանադրությանն է վերաբերում, դա կորոշի ժողովուրդը»։

 

Նույն շարքից