Հայաստան 

Վաղաժամկետ դադարեցվել են էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 10-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Հասմիկ Հարությունյանի լիազորությունները՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ:



ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ է նշանակվել ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը:

Նույն շարքից