Հայաստան 

Քիմ Քարդաշյանն արժե միլիարդ Շարմազանով. Լևոն Զուրաբյան

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Քիմ Քարդաշյանն ավելի շատ մեծ ներդրում ունի քան Շարմազանովը. այդ հարցում Քիմ Քարդաշյանն արժե միլիարդ Շարմազանով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:



Նրա խոսքով՝ Քարդաշյանը հմայիչ կին է, որը լավ տիրապետում է կոմունիկացիոն  տեխնոլոգիաներին:



«Շատ գեղեցիկ, հմայիչ կին է, որ շատ լավ տիրապետում է կոմունիկացիոն տեխնոլոգիաներին, պետք է դա ընդունել»,-ասել է Զուրաբյանը նկատելով, սակայն, որ ՀԱԿ-ի հետ Քիմի գործունեության ոլոտները ոչ մի կերպ չեն խաչվում. «Թող ինքը իր գործն անի, մենք էլ՝ մեր»:

Նույն շարքից