Հայաստան 

Ո՞ւմ նախագահն է Հովիկ Աբրահամյանը

Mirror (հայերեն թարգմանաբար՝ հայելի) հեղինակավոր պարբերականն անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայաստան այցին նշել է, որ ՀՀ-ում Քիմը հանդիպել է ՀՀ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ՝ ներկայացնելով վերջինիս հետ Քիմի լուսանկարը: Պարզ չէ, թե ում մեղքով է նման ապատեղեկատվություն հայտնվել պարբերականում, սակայն հետաքրքիր է.

 



Թե ո՞վ է ասել պարբերականին, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահն է,



արդյոք ՀՀ վարչապետի աշխատակազմը նման օպերատիվությամբ կարձագանքի և շտկել կտա թերությունը, ինչպես արձագանքեց, երբ Քիմն իր էջում Հովիկի փոխարեն գրել էր Հավիկ:



Փաստորեն ստացվում է, որ Mirror պարբերականի ընթերցողները տեղեկացան, որ ՀՀ նախագահ է Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, պարոն նախագահ դիմելաձևով բացի Քիմից Աբրահամյանին է դիմում նաև ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը:


 

 


Նույն շարքից