Տարոն Մարգարյանը գրում է իր ՖԲ էջում․
Սիրելի համաքաղաքացիներ,
այսօր հերթական անգամ, բոլորս միասին, ապացուցեցինք, որ իսկապես շատ ենք սիրում մեր քաղաքը:
Շնորհակալ եմ բոլորիդ, որ արձագանքեցիք մեր կոչին ու ձեր կարևոր ու գնահատված մասնակցությունն ունեցաք համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին: Շնորհակալ եմ նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, պետական գերատեսչություններին ու կառույցներին, մասնավոր ընկերություններին ու հասարակական կազմապերպություններին և բոլոր նրանց, ովքեր իրենց ակտիվ ու անշահախնդիր մասնակցությունն ունեցան այս գործում: Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը նույն նվիրումով ու սիրով կշարունակի խնամել տնկված ծառերը, նաև կհետևի, որ մեր բոլորի ընդհանուր տուն Երևանն ամեն օր լինի այսօրվա պես մաքուր: