Հայաստան 

Առատ տեղումները բարենպաստ իրավիճակ են ստեղծել գյուղատնտեսության համար. Գյուղնախ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ ապրիլի 13-ին, ներկայացրել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին:


Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են գյուղատնտեսության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաեւ համակարգում ընդգրկված կառույցների ղեկավարներ:


Խորհրդակցության սկզբում նախարարը աշխատակազմին է  ներկայացրել  ջրային տնտեսության պետական կոմիտեի  նորանշանակ  նախագահ Արամ Հարությունյանին: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարը մասնավորապես նշել է, որ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի արդյունավետ լուծումներ տալ համակարգի առջեւ ծառացած խնդիրներին, որպեսզի այս տարի ոռոգման համակարգի գործունեության հետ կապված դժգոհություններ եւ բողոքներ չլինեն:



Նախարարը նաեւ ընդգծել է, որ  այս ոլորտում արդեն իսկ զգալի աշխատանք է կատարվել, որի արդյունքում այս տարի ոռոգման համակարգը մարտի 1-ից արդեն իսկ ամբողջությամբ պատրաստ է եղել ոռոգման սեզոնին:



«Առատ տեղումները բարենպաստ իրավիճակ են ստեղծել գյուղատնտեսության համար, ջրամբարները լցվում են, եւ բոլոր գործոններն առկա են ոռոգման սեզոնը պատշաճ կազմակերպելու համար: Այս պահին մեր հիմնական խնդիրը պետք է լինի ոռոգման ջրի  ժամանակին եւ արդարացի  բաշխման կազմակերպումը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:



Այնուհետեւ փոխնախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում կատարված ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները:



Նախարարը պատասխանատուներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել անասնաբուժության ոլորտում առկա խնդիրները `  պատշաճ կերպով եւ ժամանակին կազմակերպելով պատվաստումները: Հանձնարարվել է նաեւ առանձնահատուկ ուշադրության դարձնել մթերումների կազմակերպման՝ մասնավորապես կաթի մթերման գների նվազեցումներ թույլ չտալու հարցերին:



ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը զեկուցել է, որ  այս պահին հանրապետությունում դիտվող անձրեւի, իսկ բարձրադիր գոտիներում` նաեւ ձյան տեսքով տեղումները որեւէ անհանգստության տեղիք չեն տալիս եւ բերքին վնաս չեն կարող հասցնել:

Նույն շարքից