Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովին

 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովին, ով Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման կապակցությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, որը հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում։ Նախարարը կարևորել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ անցյալ շաբաթ Մոսկվա կատարած իր այցելությունը լավ առիթ էր անդրադառնալու նաև այդ բնագավառում համագործակցության հարցերին։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեքսեյ Մեշկովը անդրադարձել է ԱԳՆ-ների միջև կայացած խորհրդակցությունների արդյունքներին։

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել եվրոպական կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցության, եվրոպական կառույցների հետ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շուրջ։

 

Նույն շարքից