Հայաստան 

Հռոմի Պապը Հայաստան կգա 2016 թվականին. եպիսկոպոս

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Հայաստան կժամանի  2016 թվականին, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը։



«Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայաստան կգա ոչ թե այս տարվա ապրիլի 24–ին, այլ 2016 թվականին, այս մասին պաշտոնապես կհայտարարվի, երբ ժամանակը գա։ Մենք Պապին կոնկրետ ապրիլի 24–ին չենք հրավիրել, Հայ եկեղեցին առաջարկել է նրան Հայաստան այցելել իրեն հարմար պահի»,–ասաց եպիսկոպոս Մանուկյանը։

Նույն շարքից