Հռոմի Պապի հայտարարությունները Ցեղասպանության վերաբերյալ կարող են ազդել ողջ կաթոլիկ աշխարհի վրա, երեքշաբթի լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։
Քոչարյանի խոսքերով, Պապը ոչ միայն հոգևոր առաջնորդ է, այլ պետության ղեկավար, որը հսկայական ազդեցություն ունի բազմաթիվ կաթոլիկ երկրների վրա։
«Տվյալ դեպքում պետք է շատ օպերատիվ աշխատել այդ ուղղությամբ, մասնավորապես, որ այդպիսի կաթոլիկ երկրները, ինչպիսիք են, օրինակ, Ֆիլիպինները, Բրազիլիան և շատ ուրիշ երկրներ շուտով անհրաժեշտ բանաձևեր կընդունեն` հղում անելով Հռոմի Պապի հայտարարություններին»,– նշեց փորձագետը։