Հայաստան 

Հայաստանը մամուլի ազատության ինդեքսով 78-րդն է

Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի՝ 2015 թվականին Հայաստանը պահպանել է 78-րդ տեղը 180 երկրների թվում:

 


Նոր զեկույցը հրապարակվել է կազմակերպության կայքում: Ազատության ինդեքսում առաջին հինգ տեղը զբաղեցնում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Նիդեռլանդները և Շվեդիան: Վերջին՝ 180-րդ տեղում գտնվում է Էրիթրեան:

 


Վարկանիշային աղյուսակում Վրաստանը զբաղեցրել է 69-րդ տեղը՝ 15 հորիզոնականով բարելավելով իր դիրքերը, Թուրքիան՝ 149-րդ տեղը, Ադրբեջանը՝ 162-րդ տեղը՝ իր դիրքերը զիջելով երկու հորիզոնականով, Ռուսաստանը՝ 152-րդ տեղը:

 


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության ինդեքսը» գնահատում է 180 երկրների մամուլի ազատության հետ կապված իրավիճակը՝ մի շարք չափանիշների համաձայն, որոնց թվում են ԶԼՄ-ների բազմակարծությունը և անկախությունը, լրագրողների անվտանգության և ազատության հանդեպ հարգանքը, ինչպես նաև օրենսդրական, ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային միջավայրը, որում գործում են ԶԼՄ-ները:

 


«Մամուլի ազատության ինդեքսը» 2014 թվականին գրանցել է ողջ աշխարհում տեղեկատվության ազատության ընդհանուր վատթարացում: Մամուլի ազատությունը հետընթաց է ապրում բոլոր հինգ մայրցամաքներում՝ պատերազմների, ցույցերի ժամանակ բռնությունների և տնտեսական ճգնաժամի պատճառով:


Նույն շարքից