Հռոմի պապի ելույթը մերձեցրել է ողջ քրիստոնեա աշխարհը, չորեքշաբթի լրագրողներին ասաց Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` մեկնաբանելով Հռոմի պապի անցած կիրակի արված հայտարարությունները։
Աշոտ Մելքոնյանի խոսքերով, պատմության մեջ դեռևս չի եղել այսպիսի վիթխարի միջոցառում և տարբեր դավանանքների մերձեցում։
«Սա կարևոր իրադարձություն էր ոչ միայն հայերի համար, եթե հաշվի առնենք, որ Հռոմի պապը ի լուր աշխարհի խոսեց Հայոց ցեղասպանության մասին։ Նրա ելույթը կարևոր էր ողջ աշխարհի համար»,–նշեց Մելքոնյանը։
Նրա խոսքերով, այդ պատմական իրադարձությունից հետո Հայ կաթողիկե եկեղեցու նկատմամբ, որ շատերը նախկինում «թշնամական» վերաբերմունք ունեին` կփոխվի։
«Երբ մենք տեսանք Հռոմի պապի բայրացկամ վերաբերմունքը Հայ կաթողիկե եկեղեցու ղեկավարի` պատրիարք Ներսես– Պետրոս XIX–ի նկատմամբ, միանգամից հասկացանք, որ մենք վեր բարձրացանք միջնադարյան հարաբերություններից և մտածողությունից, և հասկացանք, որ գոյություն ունի ընդհանուր քրեստոնեական աշխարհ»,–ասաց Մելքոնյանը։
Փորձագետը սպասում է, որ մոտ ապագայում կաթոլիկ երկրները կսկսեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Նա նշեց նաև, որ այն երկրները` մասնավորապես ԱՄՆ–ը և Մեծ Բրիատանիան, որոնք ընդունում են միայն 1,5 մլն. մարդկանց սպանությունը, բայց չեն ընդունում Ցեղասպանությունը, հայտնվեցին ծայրահեղ դժվար կացության մեջ։
Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավիթողլուն Պապի Հայտարարությունն անվանել է` անտեղի։
Իր հերթին, Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը նշեց, որ կիրակի օրը տեղի ունեցած պատմական իրադարձությունը Իտալիայի բնակչությունը շատ լավ ընդունեց` մասնավորապես Վատիկանում Հայաստանի դեսպանի շնորհիվ։
Անկարայի արձագանքը մեկնաբանելով` Սարգսյանը ավելացրեց, որ ոչ ճիշտ ելույթների պատճառով Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ դժվար դրության մեջ հայտնվեց։ «Եթե նա լռեր, ապա այսպիսի անհեթեթ դրության մեջ չէր հայտնվի»,–նշեց Սարգսյանը։
Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը նախօրեին կտրուկ քննադատել է Հայոց ցեղասպանությանը նվիրված Հռոմի պապի ելույթը` անվանելով այն «ցնորք»։