Հայաստան 

ՌԴ-ում կարող է ՀՀ միգրացիոն մարմնի ներկայացուցչություն բացվել

ՌԴ-ում մոտ ժամանակները կարող են բացվել Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի միգրացիոն ծառայությունների ներկայացուցչություններ: Այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է ՌԴ միգրացիոն ծառայության փոխղեկավար Եկատերինա Եգորովան:



Ավելի վաղ ԱՊՀ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի նիստի շրջանակներում Ռուսաստանի և Ղազախստանի միգրացիոն ծառայությունները համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի երկու երկրներում միմյանց աշխատանքի, միգրացիայի եւ սոցիալական զբաղվածության նախարարությունների ներկայացուցչություններ կբացվեն:

Նույն շարքից