Հայաստան 

ՀՀ դեսպանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ապրիլի 15-ին, հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի Ասիայի, Օվկիանիայի եւ ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հետ:



Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարծիքներ փոխանակվեցին տնտեսական հարաբերությունների ներկա վիճակի եւ առաջիկա ծրագրերի մասին:



Անդրադարձ կատարվեց երկու երկրների տնտեսության մասնավոր հատվածների համագործակցության ակտիվացման կարեւորությանը:



Քննարկվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող զարգացումները: Նախարարի տեղակալ Ռահիմփուրը կարծիք հայտնեց, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումը կնպաստի համատեղ տնտեսական ծրագրերի կատարմանը:

Նույն շարքից