Հայաստան 

ՀՀ կառավարություննը պետբյուջեից ԼՂՀ-ին վարկ կտրամադրվի

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ պետական բյուջեից 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարի չափով բյուջետային վարկ տրամադրելու մասին որոշման նախագծին։
 


Նշենք, որ վարկը տրամադրվում է մինչև 4 տարի մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով։

 

 

Վարկի հիմնական գումարի մարումը տրվում է  2016 թվականի մարտի 25-ից սկսած եռամսյակային, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի հունիսի 25-ից սկսած եռամսյակային մարումներով իրականացնելու պայմանով, որպես տրամադրվող վարկի վերադարձման ապահովման միջոց ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող բյուջետային երաշխիքը:

Նույն շարքից