Հայաստանը հանում է վիզային ռեժիմը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երկիր ժամանող պատվիրակությունների անդամների համար, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստանում 2015 թվականին, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, հրավիրված են բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից` զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։
Նախարարի խոսքով` հայկական կառավարությունը որոշում է ընդունել արտոնություններ և երկրի տարածք առանց մուտքի արտոնագրի թույլտվություն տրամադրել այն պատվիրակությունների անդամներին, որոնք Հայաստան կժամանեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։