Հայաստան 

Թուրքիայի անպատժելիությունը ծնեց Հիտլերին և Մուսոլինիին. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 17-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:
 


Ինչպես տեղեկացնում է ԱԺ փոխնախագահի գրասենյակը, նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
 


«Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս երկուսի կապն առաջին հայացքից անտեսանելի է և անուղղակի է թվում, բայց պետք է նշեմ, որ 1915 թվականին հայ ժողովրդի միլիոնուկես զավակներ զոհ դարձան հենց այդպիսի նացիզմի և ֆաշիզմի»,– իր ելույթում ասել է ԱԺ փոխնախագահը։
 


«Թուրքիայի անպատժելիությունն էր, որ ծնեց Մուսոլինիի ֆաշիզմը և Հիտլերի նացիզմը: Սրա վառ օրինակը գերմանական ռազմական հրամանատարության առջև Հիտլերի հայտարարությունն էր. «Ո՞վ է այժմ հիշում Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Գերմանիայի քաղաքականությունը երիտթուրքերի նացիզմի քաղաքականության շարունակությունն  էր:

Հայրենական Մեծ պատերազմը, իրականում, մեր ժողովրդի համար ևս մեկ փորձություն հանդիսացավ, հաղթանակի փորձություն, երբ հայերը, այլ ժողովուրդների հետ մեկտեղ պայքարելով ֆաշիզմի և նացիզմի դեմ, դիմակայեցին հենց այնպիսի չարիքի, որի զոհը դարձան Օսմանյան կայսրությունում»,– ավելացրել է Էդուարդ Շարմազանովը:

 

 
 
 

Նույն շարքից