Եվրասիական տնտեսական միությանը միանալը թալադրված էր պետական շահերով, լրագրողներին հայտնեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովտ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ԱՊՀ Միշխորհրդարանական ասամբլեայի լիագումար նիստից հետո։
Նիստը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70–ամյակին։
«Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի նախագահի որոշումն արդարացված էր, և պատահական չէր, որ Հայաստանի խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը քվեարկել է հանրապետության` ԵՏՄ–ին միանալուն»,– շաբաթ օրը Շարմազանովի խոսքը մեջբերում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը դարձել է 170–միլիոնանոց շուկայի մի մաս։ «Կցանկանայի նշել նաև էժան էներգակիրների կարևորությունը, ինչը Հայաստանի համար հեռանկարային նշանակություն ունի։ Հայաստանը սահմանի վրա հազար խորանարդ մետրի դիմաց 189 դոլարով գազ է գնում, իսկ նավթամթերքները` 30 տոկոսանոց անտուրք գնով»,– ավելացրեց Շարմազանովը։