Ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, կայցելի Երևան, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՌԴ նախագահը Երևանում կմասնակցի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:
Ըստ այդմ, այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի հարցեր, ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային այժմեական թեմաներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինն ապրիլի 24-ին Երևանում հնարավոր է նաև հանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: