Հայաստան 

Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռնորդուն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռնորդուն` Դոնալդ Վիլսոն Բուշին, ով հանդիսանում է «Վուդրո Վիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահ:



Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 



Հանդիպմանը, որին մասնակցել են «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Ասլանյանը և խորհրդի նախագահ Արտաշես Շիրիկյանը,   քննարկվել են Արցախի պատմությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ԱՄՆ-ի հետ կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:



Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ ժողովուրդն առանձնահատուկ հարգանք է տածում Վուդրո Վիլսոնի նկատմամբ` բարձր գնահատելով նրա քաղաքական և մարդասիրական ժառանգությունը:

 

Նույն շարքից