Հայաստան 

Խորհրդարանական իշխանավարման կարգը մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար. քաղաքագետ

Խորհրդարանական իշխանավարման կարգը մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։



«Կարծում եմ, որ խորհրդարանական համակարգը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ այն կարող է ուժեղացնել ավտորիտարիզմը։ Քաղաքական համակարգերի հետազոտությունները ցույց են տալիս, որ խորհրդարանական իշխանավարման դեպքում ավտորիտարիզմը կարող է ավելի երկար տևել, քան նախագահականի ժամանակ»,– ասաց Գրիգորյանը։



Մարտի 14–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որը ներկայացվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները: Հայեցակարգում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում նախագահական իշխանավարման կարգից խորհրդարանականի անցնելու նպատակահարմարության հարցը։



Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ դեմ են բարեփոխումներին` կարծելով, որ դրանք կարող են ուղղվել իշխանության վերարտադրմանը։ 

Նույն շարքից