Հայաստան 

ՀՀ-ն պարտական է Ուրուգվային. Հովիկ Աբրահամյան

Գործադիրն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև 2014թ. հուլիսի 9-ին ստորագրված համագործակցության շրջանակային համաձայնագրին:



ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ-ն պարտական է  Ուրուգվայի իշխանություններին ու  ժողովրդին այդ գնահատականի համար:



«Դեռ 50 տարի առաջ Ուրուգվայը 1-ին երկիրն էր աշխարհի երկու տասնյակից ավելի երկրների թվում, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա։



Ինչպես նիստին նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, համաձայնագրին հավանություն տալը խորհրդանշական է, քանի որ աշխարհի տարբեր կետերում քաղաքակիրթ մարդկությունը այս օրերին հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և դատապարտում մարդկության դեմ իրականացված հրեշավոր այդ հանցագործությունը:



«Խորհրդանշական է այն առումով, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որն ուղիղ 50 տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:

Նույն շարքից