Հայաստան 

Պուտինը Սարգսյանի հետ ուրբաթ կքննարկի ՌԴ–ի և Հայաստանի տնտեսական փոխգործակցության հարցեր.Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24–ին Երևանում, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկի երկու երկրների քաղաքական և տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային հարցեր, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։



Պուտինը Երևան կայցելի հայկական կողմի հրավերով։ Նա կմասնակցի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումներին, կայցելի հուշահամալիր և ելույթ կունենա արարողությանն այլ պետությունների ղեկավարների թվում, նշել է Ուշակովը։



«Նախատեսվում է Սերժ Սարգսյանի հետ առանձին հանդիպման ժամանակ քննարկել երկկողմ  հարցերի մեծ շրջանակի քննարկում` այդ թվում քաղաքական, առևտրա–տնտեսական  և հումանիտար  փոխգործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ այլ հարցեր»,–ասել է  Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նույն շարքից