Հայաստան 

Չկա որևէ հայ ընտանիք, որ չի կորցրել իր հարազատներին այս ողբերգության հետևանքով. Կարդինալ

analitik.am

«Ֆրանցիկոս պապը խնդրեց գտնվել այստեղ, իր աղոթքները, հոգևոր մտերմությունը հայտնել ձեզ: Հարյուրամյակ է անցել այն սարսափելի ջարդերից հետո, որի ժամանակ բազմաթիվ մարդիկ զոհվեցին, Քրիստոսի անունի համար ընդունեցին մարտիրոսություն, նահատակություն: Չկա որևէ հայ ընտանիք, որ չի կորցրել իր հարազատներին այս ողբերգության հետևանքով»,- Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Քրիստոնեական միավորության խթանման պապական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխը:

 

«Այսօր ես ինձ շատ մոտ եմ ձեզ զգում: Ձեր քրիստոնեական ինքնությունը հնավուրց է, գնում է 301 թվականը: Հայոց պատմությունը, մշակույթը, հավաքը ունեն մարտիրոսությունն իր կենտրոնում: Հինգերորդ դարից սկսած հայ եկեղեցականներն ընդունել եմ մարտիրոսությունը հանուն Քրիստոսի, անցել են տառապանքների, մարտիրոսության ճանապարհով՝ հույսը հառած այն հավատքին, որ բխում է խաչից: Ձեր տառապանքի, մարտիրոսության հարյուրամյակները պատիվ ու հպարտություն են հաղորդում տիեզերական եկեղեցուն, վկայում են ձեր քաջության մասին, որը դրսևորել ենք:


Վճռականությամբ անցել եք այդ ճանապարհը՝ պահպանելով ձեր ինքնությունը որպես ժողովուրդ, հավատացյալ: Հավատքն օգնել է ձեր ժողովրդին վերապրել այն, որ կատարվել է հարյուր տարի առաջ, որը կոչում ենք 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն, այն, ինչ տեղի ունեցավ ոչ միայն ձեր, այլ պատմության, մարդկության ընտանիքի հետ»: 

 

Կարդինալի խոսքով, այս օրերին դարձյալ տեղի են ունենում բռնության, ատելության դեպքեր, որոնք ունեն իրենց արմատները. «Մենք պարտավոր ենք ընդդիմանալ նմանատիպ հանցագործություններին առանց որևէ զիջողության և անորոշության»:

Նույն շարքից