Հայաստան 

Ոչ ոք այս ոճրագործությունը երբեք չի մոռանա. Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ անդամ

analitik.am

Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ անդամ Ալբերտ Վայլերը ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում, ասաց, թե մեծ պատիվ ունի հայերի հետ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, փոխանցել Բունդեսթագի նախագահի  և անդամների ողջույնները:



«Օսմանյան կայսրության ներկայացուցիչները կոտորեցին հայերին, և դա ցեղասպանություն էր: Մենք տխրում և զայրանում ենք, որ թուրքական խորհրդարանի ճանաչումը դեռ չկա, չկա նաև բաց քննադատական անդրադարձը անցյալին:



Ոչ ոք այս ոճրագործությունը երբեք չի մոռանա»,- ասաց գերմանացի պատգամավորը՝ շարունակելով. «Մենք՝ գերմանացիներս, 20-րդ դարում մեծ մեղք բարդեցինք մեզ վրա՝ Հոլոքոստը: Բավարար պատճառներ կան մեզ հավերժ ատելու: Մենք բախտ ունեցանք տեսնելու, որ մեզ ներում են, մեզ հետ հաշտվում են: Դրա պատճառն այն է, որ մենք քննադատաբար ենք մոտենում մեր անցյալին»:



Գերմանացի պատգամավորի խոսքով՝ նա ով հակասում  է մարդու իրավունքների հիմնարար օրենքներին՝ չի կարող եվրոպական ընտանիքի մաս լինել: «Թուրքիան պետք է ընդունի և դատապարտի իր անցյալը: Մենք քաջալերում ենք Թուրքիայի մտավորականներին, ովքեր դատապարտում են տեղի ունեցածը»,- ասաց Ալբերտ Վայլերը:

Նույն շարքից