Հայաստան 

Ջահերով երթ՝ Ջավախքում (լուսանկարներ)

Ախալքալաքում երեկ երեկոյան անցկացվել է ջահերով երթ: Նախ ջահակիրները Հայոց Ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, հայկական և վրացական դրոշներով, «Ճանաչում, դատապարտում, հատուցում» վանկարկելով շարժվել են դեպի Վրաց եկեղեցի, որտեղ նամակ են հանձնել Վրաց Միտրոպոլիտին: Այնուհետև երթի մասնակիցները Ազատության փողոցով շարժվել են դեպի Սուրբ Խաչ եկեղեցի:


Ճանապարհին Վարչության շենքի մոտ երիտասարդները մի պահ կանգնել, շրջվել են դեպի շենքը և միաձայն բացականչել՝ «ամոթ», քանզի Ախալքալաքի տեղական իշխանությունները այդպես էլ ապրիլի 24-ը չեն ընդունել Հայոց ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման օր: Այս մասին տեղեկանում ենք jnews.ge կայքից: 

 

 

Նույն շարքից