Հայաստան 

Ֆրանսիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հանդես է գալու հայտարարութամբ

Հայաստան այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հանդես է գալու հայտարարութամբ: Այս մասին տեղեկանում ենք Ելիսեյան Պալատի պաշտոնական կայքից, որտեղ ներկայացված է Ֆ. Օլանդի այցի օրակարգը:



Ըստ ծրագրի, ժամը 10:15 Օլանդն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջև պետք է ստորագրվի համաձայնագիր, ժամը 11:00-ին ներկա է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն, որի ընթացքում հանդես է գալու հայտարարությամբ: 

 

Ֆ. Օլանդն արարողությունից հետո մասնակցելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած պաշտոնական ճաշին, այցելելու է Ֆրանսիական համալսարան, հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնուհետւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 

Ապրիլի 25-ին Ֆ. Օլանդը մեկնելու է Բաքու:

Նույն շարքից