Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մեկնել է Հայաստանից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած մյուս երեք երկրների նախագահները՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլան Նիկոլիչը եւ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւս այսօր կմեկնեն Հայաստանից:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստան են այցելել պաշտոնական պատվիրակություններ 60 երկրներից: Հյուրերի ընդհանուր թիվը հասնում է 600-ի: ԱՄՆ նախագահական պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն:
Արտերկրյա պատվիրակությունները գլխավորել են խորհրդարանների նախագահներ, վարչապետներ: