Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Որքա՞ն է արժենում ուկրաինական տնտեսությանը պատերազմի յուրաքանչյուր օրը

analitik.am

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պատմել է, թե որքան է արժենում ուկրաինական տնտեսությանը պատերազմի յուրաքանչյուր օրը, գրում է Обозреватель-ը։

 

Նրա խոսքով՝ պատերազմի մեկ օրն արժենում է երկրին 80 մլն գրիվնա:

 

«Ես չեմ հաշվում այն հարկերը, որոնք մենք չենք ստանում Դոնեցկից և Լուգանսկից, ես չեմ հաշվում այն միլիարդները, որոնք ստիպված կլինենք ծախսել՝ Դոնեցկը և Լուգանսկը ոտքի կանգնեցնելու համար։ Ես չեմ հաշվում կողմնակի վնասները, որոնք կրում է ուկրաինական տնտեսությունը»,- նշել է Յացենյուկը։

 

Վարչապետն ընդգծել է, որ մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ Ուկրաինան ստիպված է եղել ածուխ ներկրել։ «Քանի որ նրանք (ռուսամետ անջատողականները- Tert.am) հանքերն ու երկաթուղիները ռմբակոծել են, մենք չենք կարողանում ածուխը տեղ հասցնել։ Եվ ստիպված ենք 20%-ով թանկ գնել այն»,- հայտարարել է Յացենյուկը։

Նույն շարքից