Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Խորհրդարանը ընդունեց ՀՀ 2015թ. պետական բյուջեն

ՀՀ Ազգային Ժողովը քվեարկությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի նախագիծը: Պետբյուջեի նախագծին կողմ քվեարկեց  71,  դեմ՝ 46 պատգամավոր: Ձեռնպահ քվեարկող պատգամավորներ չեղան:


Քվեարկությունից առաջ  հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը շնորհակալություն էր հայտնել պատգամավորներին պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ կառուցողական մոտեցում դրսևորելու և մասնագիտական առաջարկներ ներկայացնելու համար: Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ որոշ պատգամավորների առաջարկներ ընդունվել են, և դրանց արդյունքում պետական բյուջեի նախագծում որոշակի փոփոխություններ իրականացվել են:

Նույն շարքից