Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Եվրամիությունը համաձայնեցրել է իր նոր պատժամիջոցները Ղրիմի դեմ

analitik.am

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի դեմ, ինչպե նաև՝ հայտարարել, որ չի ընդունում Ղրիմի մուտքը Ռուսաստանի կազմ: Այս մասին հայտնում է Interfax-ը:

 

 

Ըստ աղբյուրի՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը համաձայնեցրել է Ղրիմի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

 

Պաշտոնյան հստակեցրել է, որ նոր սահմանափակումները շրջանառության մեջ դնելու համար հարկավոր է  «լրացուցիչ իրավական հիմք և տեխնիկական աշխատանք», իսկ այդ աշխատանքը այս ժամերին էլ ընթացքի մեջ է:

 

Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը միաձայն է ընդունել նոր փաթեթը: Նա հույս է հայտնել, որ մինչև վաղը կհամաձայնեցվեն պատժամիջոցների ընդլայնման հետ կապված բոլոր մանրամասները, իսկ պատժամիջոցների մասին կհայտարարվի՝ նախքան Եվրոպական խորհրդի առաջիկա նիստը, որը նախատեսված է այս հինգշաբթի:

Նույն շարքից