Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Կառավարությունը փոքր տնտեսավարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը կհետաձգի 1 տարով

analitik.am

Հայաստանի կառավարությունը փոքր տնտեսավարող սուբյեկտների համար 1 տարով կհետաձգի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պահանջը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց  «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է փոքր տնտեսավարող սուբյեկտների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը:


«Դա հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը փոքր տնտեսավարող սուբյեկտների համար սահմանելու նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման տարբերակված ժամկետներ եւ ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ի սահուն ներդրման գործընթաց»,- նշեց Միրումյանը:


Նա ընդգծեց, որ կառավարության կողմից կատարվել է օրենքի նախագծի ազդեցության գնահատման գործընթաց, որի արդյունքում պարզվել է, որ  նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք:

Նույն շարքից