ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե Վաշինգտոնի դերակատարությունը ռուսական տնտեսության մեջ ստեղծված դժվարությունների հարցում կասկածից վեր է. տեղեկացնում է TACC գործակալությունը:
«Մենք բազմիցս ուշադրություն ենք դարձրել, որ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները մեկնաբանել են ռուսական արժույթի շուկայի ցուցանիշները»,-ասել է դիվանագետը:
«Այն, որ Վաշինգտոնը, ԱՄՆ-ի վարչակազմի ֆինանսատնտեսական բլոկը գիտակցված ռուսական տնտեսության մեջ դժվարություններ է ստեղծել, կասկած չի հարուցում»,-ասել է նա: