Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Համաշխարհային բանկն Ուկրաինային 378.43 մլն դոլար է հատկացրել

analitik.am

Ուկրաինան Համաշխարհային բանկից կստանա 378.43 մլն դոլար, նշվում է ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքում։

 

Վարկի տրամադրման նպատակն է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի աջակցությունն ու զարգացումը, գրում է Газета-ն։

 

Հատկացված գումարից 48.425 մլն դոլարը կտրամադրվի «մաքուր» էներգիայի համակարգի ստեղծմանը, առաջին հերթին՝ դա արևային և քամու գեներատորներն են։ Եվս 2.5 մլն դոլար կհատկացվի էներգետիկայի նախարարության բարեփոխումների համար։

 

Նախագիծը Համաշխարհային բանկի կողմից Ուկրաինային հատկացվելիք աջակցության մի մասն է։ Միջոցների ընդհանուր ծավալը, որը հաստատվել է 2014թ. մարտին և որը պետք է տրամադրվի Ուկրաինային որպես վարկ, կկազմի 3.5 մլրդ դոլար։

Նույն շարքից