Քաղաքական Միջազգային Տնտեսություն 

ԱՄՆ տնտեսության աճի տեմպերը գերազանցում են կանխատեսումները

ԱՄՆ-ի տնտեսության աճի տեմպերը երրորդ եռամսյակում գերազանցել են կանխատեսումները: Պաշտոնական տվյալների համաձայն` երկրի ՀՆԱ-ն  3 ամսվա ընթացքում աճել է 5 տոկոսով` տարեկան կտրվածքով նախատեսվող 3.9 տոկոսի փոխարեն:

Ինչպես գրում է BBC-ն` դա ամերիկյան տնտեսության աճի  ամենարագ տեմպն է, որ գրանցվել է վերջին 11 տարում, և դա պայմանավորված է սպառողական ծախսերի զգալի ավելացմամբ:

Երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը կազմել էր 4.6 տոկոս:

Նույն շարքից