Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

ՌԴ-ից Հայաստան առաքվող բնական գազի, նավթամթերքների և չմշակված ալմաստների համար ռուսական կողմը մաքսատուրք չի գանձի

Ռուսաստանից Հայաստան առաքվող բնական գազի, նավթամթերքների և չմշակված ալմաստների համար ռուսական կողմը արտահանման մաքսատուրք չի գանձի: Նման որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստին:

Ըստ որոշման՝ համաձայնություն տրվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրին։ 

Նույն շարքից