Քաղաքական Միջազգային Տնտեսություն 

Կիևը դադարեցնում է Ղրիմի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Կիևը դեկտեմբերի 27-ից դադարեցնում է Ղրիմի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Այդ մասին ասված է Ուկրաինայի «Укрзализница» երկաթուղային տրանսպորտի պետական վարչության կայքում, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Անվտանգության նկատառումներով «Укрзализница»-ն սահմանափակում է Ղրիմի ուղղություններով «Նովոալեքսեևկա» և «Խերսոն» կայարանների ուղղությամբ շարժվող գնացքների շարժը: Գնացքները, սկսած դեկտեմբերի 27-ից, կհասնեն մինչև նշված կայարաններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Նաև նշվում է, որ դեկտեմբերի 26-ից սահմանվում են «երկաթուղային տրանսպորտով Ուկրաինայի ցամաքային հատվածի և Ղրիմի միջև ցանկացած բեռների տեղափոխման արգելքի մասին որոշումներ»:

Նույն շարքից