Փետրվարի 17-ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում: Այս մասին հաղորդում է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չկա:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել Հոնսյու կղզուց արեւելք ընկած հատվածում, Միյակո քաղաքից 220 կմ հեռավորության վրա՝ տեղի ժամանակով 08.15-ին:
Իվատե պրեֆեկտուրայում ցունամիի վտանգի հայտարարություն է տարածվել: