Հասարակություն 

"Հրաշագործ" սուրճը

analitik.am

Ըստ Scientific American-ի կատարած նոր հետազոտությունների` օրական  1 բաժակ սուրճը նպաստում է  նրան, որ մարդը դառնում է ավելի բարի իր շրջապատի հանդեպ և իր հասցեին հնչած կարծիքները ընդունում է ավելի դրական:

Փորձարկում է անցկացվել 66 կամավորների շրջանում, որոնց բաժանել են 2 խմբի: Մի խումբը ընդունել է հաբեր, որոնցում եղել է 200 միլիգրամ կոֆեին, ինչը հավասար է երեք բաժակ սուրճի: Իսկ մյուս խումբը ընդունել է ուղղակի շաքարային հաբեր: Կես ժամ անց կամավորներին ցույց են տվել տարբեր տեքստերից հատվածներ և խնդրել են ասել, թե ինչ են տեսնում և զգում՝ պարզելու համար, թե արդյոք նրանց ուղեղում ձևավորվում են ամբողջական բառե՞ր, թե՞ նրանք տեսնում են ուղղակի պարզ տառերի շարք: Պարզվեց, որ փորձարկվողները այդ բառերը ընդունել են դրականորեն: Եվ սրան նպաստել է կոֆեինը:

Այնպես որ, եթե արթնացել եք վատ տրամադրությամբ, ուրեմն անմիջապես խմեք մեկ բաժակ սուրճ և սկսեք ձեր մտքերը դարձնել ավելի դրական:

Իսկ աշխարհի տարբեր երկրներում մեկ գավաթ սուրճն ունի այսպիսի տեսք՝

1. Հունաստան

2. Ֆրանսիա

 3. Եգիպտոս

4.Շվեդիա

5. Ճապոնիա

6. Արգենտինա

7. Հնդկաստան

8. Իսպանիա

9.Ռուսաստան

10. Իտալիա

Նույն շարքից