Այսօր Պակիստանի կենտրոնական մասում գտնվող դպրոցներից մեկի վրա մի խումբ զինված մարդիկ են հարձակվել, անվտանգության աշխատակիցներից մեկը մահացել է, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով տեղական ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Դերա–Գազ–Հան քաղաքում` մայրաքաղաք Իսլամաբադից 500 կմ դեպի հարավ–արևմուտք։
«Այս պահին չգիտենք զինված անձանց հստակ թիվը, չգիտենք նաև, թե նրանք մինչև հիմա այնտեղ են, թե ոչ։ Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում», – Ռոյթերս գործակալությանն է ասել քաղաքի ոստիկանության աշխատող Ռեհմատ Ուլլահ Խան Նիյազին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։