Քաղաքական 

Չեխիայի նախագահ. Արսենի Յացենյուկը ոչինչ չի ձեռնարկում մինսկյան համաձայնությունների կատարման բնագավառում

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը անրադառնալով Ռուսստանի ու Ուկրաինայի հետ հարաբերություններին ու ուկրաինական ճգնաժամին, հայտնել է, որ վարչապետ Արսենի Յացենյուկը ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկում տարածաշրջանում խաղաղության հաստատման ու մինսկյան համաձայնագրերի կատարման ուղղությամբ:

 

Նրա խոսքերով, կողմերը պարտավոր են պահպանել հրադադարի պայմաններն, այնինչ ուկրաինական կառավարության գործունեությունն հակառակն է ապացուցում:

 

Նախագահն իր մտահոգությունն է հայտնել վերջին շրջանում Դոնբասում ռազմական գործողությունների ակտիվացման, ԵԱՀԿ դիտորդների գործունեությանը խոչընդոտելու ու լրագրողների սպանությունների կապակցությամբ:

 

Վերջում նա ավելացրել է, որ անհրաժեշտ է ընդլայնել ԵԱՀԿ առաքելության գործունեությունը, ավելացնել նրա աշխատակիցների թիվը, որպեսզի պարզել, թե հակամարտության որ կողմն է խախտում հրադադարը:

 

 

 

Նույն շարքից