Քաղաքականություն 

Նիկոլայ Պատրուշեւի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Բաքու

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 11-ին ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի ղեկավարած պատվիրակությունը։

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, Ալիեւը հանդիպման ժամանակ նշել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարեհաջող են զարգանում բոլոր ոլորտներում։

 

Բացի այդ, Ալիեւը ընդգծել է տարածաշրջանում անվտանգության ամրապնդման, համատեղ միջոցառումների անցկացման եւ համապատասխան հաստատությունների միջեւ գործընկերության հաստատման կարեւորությունը։

Նույն շարքից