Քաղաքական 

Հունաստանի ֆիննախը դատի է տվել գերմանական Bild-ին

Հունաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Դիմիտրաս Մարդասը մայիսի 15-ին դատական հայց է ներկայացրել Bild գերմանական պարբերականի դեմ իր պատիվն ու հեղինակությունը վերականգնելու նպատակով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։



Դատական հայցը հարուցվել է թերթի հրապարակած այն տեղեկության կապակցությամբ, որտեղ ասվում էր, որ քաղաքական գործիչը իբր թե Eurobank-ից Լյուքսեմբուրգում բացված հաշվեհամարին 80 հազար եվրո է փոխանցել:


Հունաստանի ֆիննախի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է.

«Հոդվածը ամբողջովին հերքվել է։ Ներկայացված է եղել փոխնախարարի եկամուտների հայտարարագիրը և բանկից համապատասխան տեղեկանք, որ ոչ փոխնախարարը, ո՛չ նրա կինը ոչ մի արտասահմանյան բանկ գումար չեն փոխանցել»:

Նույն շարքից