Քաղաքական 

Ջոհար Ցարնաևը դատապարտվել է մահապատժի

Ջոհար Ցարնաևը, ով  Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական գործողության կազմակերպիչներից մեկն է, դատապարտվել է մահապատժի։ Մահապատիժը կիրականացվի մահացու ներարկման միջոցով:


Ատենակալները միաձայն որոշել են, որ ահաբեկիչը չի զղջում կատարածի համար: 


Ապրիլի 8-ին ատենակալները Բոստոնում Ջոհար Ցարնաևին մեղավոր ճանաչեցին զանգվածային խոցման զենքի կիրառմամբ ահաբեկչության համար` որպես հանցակից: Նրա մեղքը ճանաչվել է մեղադրանքի 30 կետով: Մահապատիժ է նախատեսված մեղադրանքի 17 կետով:



Նույն շարքից