Քաղաքական 

Բաքվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են ընթանում

Բաքվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են ընթանում, տեղեկացնում է haqqin.az-ը, վկայակոչելով երկրի ՊՆ-ին:



Մայիսի 12-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական համաձայնագրի համաձայն՝ Բաքվում և Նախիջևանում համատեղ ռազմավարական զորավարժություններ են ընթանում երկու երկրների ԶՈւ տարբեր տեսակների մասնակցությամբ։



Զորավարժություններին մասնակցել են մոտ 1000 մարդ, 80 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 60 հրետանային սարքավորում և ականանետ, ՌՕՈւ 12 ռազմական և ուղևորատար ուղղաթիռ, ինչպես նաև ՀՕՊ զենիթահրթիռային ստորաբաժանումներ։

Նույն շարքից