Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 29–ին կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 29–ին կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Այս մասին նա հայտարարեց երկուշաբթի Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։



«Վաղը չէ մյուս օրը ես կհանդիպեմ համանախագահների հետ», – ասաց նա։


ԱԳՆ–ի նախնական տվյալներով` հանդիպումը կկայանա Փարիզում։


Նալբանդյանը նաև նշեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում իրականացվող բանակցային գործընթացն այլընտրանք չունի։

Նույն շարքից