Հայաստան 

Այս մի քանի օրերը ցույց տվեցին, որ միասնական լինելու պարագայում կարող ենք ավելի մեծ ակնկալիքներ ունենալ․ ԱԺ նախագահ

ԱԺ-ում այսօր իր աշխատանքները մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան՝ ապրիլի 27-30-ը:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, հիշեցնելով, որ այս նստաշրջանն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումներից հետո, ավելացրեց. «Դրանց ներքին և արտաքին արձագանքները ցույց տվեցին, որ «Ցեղասպանություն» երևույթի ընկալումն ու գնահատականները թևակոխում են իսկապես նոր` ավելի վճռական փուլ, որտեղ մենք ազգովի պարտավոր ենք ավելի միասնական լինել»:

 

ԱԺ նախագահը հավելեց, որ այս մի քանի օրերը ցույց տվեցին, որ միասնական լինելու պարագայում կարող ենք ավելի մեծ ակնկալիքներ ունենալ:


Նա շնորհակալություն հայտնեց այն բոլոր անհատներին, կազմակերպություններին, ու պետական ծառայություն իրականացնող կազմակերպություններին, ոստիկանությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին և այլ շրջանակների, որոնց «աշխատանքի, կազմակերպվածության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ միջոցառումներն իրականցվեցին բարձր մակարդակով»:

Նույն շարքից