«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ԱԺ-ին առաջարկեց, որ այս քառօրյային անպայման քննարկվի ԲՀԿ խմբակցության կողմից շրջանառության դրված ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման շեմը բարձրացնելու մասին նախագիծը:
«Ես հասկանում եմ, որ այս օրակարգը խիստ ծանրաբեռնված է չորս վարկային համաձայնագրերով, որոնք հերթական անգամ ավելացնելու են մեր արտաքին պարտքը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը և պնդեց, որ հարցը քննարկվի, քանի որ շատ մեծ է դրա շահառուների թիվը:
Գալուստ Սահակյանն էլ ի պատասխան ասաց, որ տեղյակ է խնդրից, ինքն էլ շահագրգռված է դրանում ու առաջարկեց, որ ԱԺ խմբակցություններն ամփոփ ներկայացնեն իրենց մոտեցումները նախագծի հարցում, քանի որ օրենսդրական աշխատանքների առումով խորհրդարանը ետ է մնացել:
Թերևս այդ նպատակով մեկ արտահերթ էլ, մինչև հերթականը, կանցկացվի մայիսի 5-ին: